Կապանի մաթեմատիկայի խմբակի համահիմնադիրներ Գարիկ Ավետիսյանի և Ալեքսանդր Կալայանի հետ զրուցել ենք Կապանում մաթեմատիկայի խմբակ բացելու, միջազգային օլիմպիադաներին մասնակցելու, փոքր ու մեծ հաղթանակներ գրանցելու, կրթված լինելու, տրամաբանությամբ, հաշվարկներով ուղեղը մարզելու և շատ այլ թեմաների շուրջ։