«Rosslyn Foundry» հիմնադրամի տնօրեն Սեդրակ Մկրտչյանի հետ զրուցել ենք ինֆորմացիոն դարաշրջանի մարտահրավերների, հայկական համացանցի ձևավորման պատմության, արհեստական բանականության բերած տրանսֆորմացիաների մասին։
Անդրադարձել ենք նաև պատմական փաստերի ճշգրտմանը, հայկական տիպոգրաֆիկայի խնդիրներին, ընտանիքի ինստիտուտի փոփոխություններին և այն հարցին, թե ինչպես պահել սեփական մտածողությունը համատարած աղմուկի մեջ։