«Նոր հայեր», «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի վառ ներկայացուցիչ, «Top 10 of Rabiz»-ի համահիմնադիր Վարդան Զադոյանի հետ խոսել ենք հումորի բնույթի, արվեստի ու ժամանակակից հասարակության մասին. ինչպես է սթենդափը ձևավորում իր լսարանը, ինչու է կարևոր «չգիտեմ» ասելը, ինչպես են երաժշտությունն ու գումարը ազդում ստեղծագործողի մոտիվացիայի վրա։ Զրուցել ենք նաև գովելու մշակույթի բացակայության, երիտասարդների ու մեծերի հումորի տարբերության, հավատքի ու կրոնի ազդեցության, ճաշակի ձևավորման, ինչպես նաև տեխնոլոգիաների դերի մասին արվեստում։